Մարուքյան. ՀՀ-ին Ադրբեջանի հետ ապագա խաղաղության պայմանագրի երաշխավորներ են պետք

Մարուքյան. ՀՀ-ին Ադրբեջանի հետ ապագա խաղաղության պայմանագրի երաշխավորներ են պետք

PanARMENIAN.Net - Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանին խաղաղության պայմանագրի վստահելի երաշխավորներ են պետք։

«Վերջին 2 տարիներին Ադրբեջանը մշտապես խախտել և խեղաթյուրել է հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը։ Որո՞նք են երաշխիքները, որ Ադրբեջանը չի խախտի և սխալ չի մեկնաբանի ապագա խաղաղության պայմանագիրը ստորագրումից հետո։ Հայաստանին խաղաղության պայմանագրի երաշխավորներ են պետք առնվազն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից»,- ասվում է գրառման մեջ։

Մեկ այլ գրառմամբ դեսպանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից հայ զինվորի վիրավորմանը։

«Երբ ես ասում եմ, որ Ադրբեջանն ամեն օր է հարձակվում մեր վրա, ես չեմ չափազանցնում։ Այսօր 10։30-ին ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Պ. Խ.-ն հրազենային վիրավորում է ստացել հայ-ադրբեջանական սահմանագոտում։ Զինվորի վիճակը կրիտիկական է»,-ասվում է գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոյեմբերի 8-ի հայտարարություններին և հնչեցրած սպառնալիքներին, ասել է, որ ՀՀ-ն հավատարիմ է իր բոլոր պարտավորություններին, ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններին:

«Բայց եթե որևէ մեկը մտածում է, թե խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի հայության «խաղաղ ոչնչացումն» է, չարաչար սխալվում է, չարաչար սխալվում: Խաղաղության օրակարգը Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի խաղաղ զարգացումը և համակեցությունն է, ու մենք հասնելու ենք մեր նպատակին»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---