Վարչապետ․ 2007-ին ՀՀ-ն էլ է ընդունել, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է՝ ինչքա՞ն պետք է սա չարձանագրենք

Վարչապետ․ 2007-ին ՀՀ-ն էլ է ընդունել, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է՝ ինչքա՞ն պետք է սա չարձանագրենք

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսության եթերում, պատասխանե;ով ԼՂ հարցում ՀՀ կառավարության դիրքորոշման մասին հարցին, ասել է՝ չենք կարող վետոյով միայնակ ամբողջ աշխարհի դեմ պայքարել, իսկ միջազգային հանրությունը 1996-ին արձանագրել է, որ ԼՂ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։

Հարցը հնչել է հետևյալ կերպ՝ ո՞րն է ՀՀ իշխանության դիրքորոշումը՝ որ Արցախը Հայաստան է և վե՞րջ, թե՞ Հայաստանը վաղուց ընդունել է, որ Արցախը Ադրբեջանի մաս է:

Նա հավելել է, որ ՀՀ կառավարությունն էլ 2007-ին է ընդունել, որ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է»։

«Գուցե խնդիրը նրա մեջ է, որ մենք իրականությունը հարաբերության հետ ճիշտ չենք կառուցում։ Իրականում, ես ասում եմ՝ ՀՀ-ն էլ է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Այո, Հայաստանի Հանրապետությունը 2007-ին ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Ի վերջո, մենք ինչքա՞ն պետք է սա չարձանագրենք», –հայտարարել է Փաշինյանը։

Նա հավելել է, թե գուցե բոլոր խնդիրները նրանից են, որ «շարունակում ենք դա չտեսնել ու չենք ուզում դա տեսնել»:

«Երբ ասում ենք 1991-ի Ալմաթիի հռչակագիր, գիտե՞նք՝ ինչի մասին ենք խոսում։ Այսօր այդ փաստաթուղթը հանդիսանում է մեր օրենսդրության մաս։ Դա վավերացվել է ՀՀ գերագույն խորհրդի կողմից՝ 1992 թվականի փետրվարին: Եթե հիմա ես ասեմ, որ ես չեմ ընդունում Ալմաթիի հուշագիրը, կնշանակի, որ ես ասում եմ՝ ՀՀ օրենսդրությունը չեմ ընդունում», – ասել է վարչապետը։

2007-ին ներկայացված Մադրիդյան սկզբունքներում ասվում է, որ «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում: «Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով, հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերn այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչև հակամարտության սկիզբը…»,-ասվում է փաստաթղթում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---