Միրզոյանը Փարիզի խաղաղության համաժողովի շրջանակում հանդիպել է Մակրոնին

Միրզոյանը Փարիզի խաղաղության համաժողովի շրջանակում հանդիպել է Մակրոնին

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Փարիզի խաղաղության հինգերորդ համաժողովի աշխատանքների շրջանակում հանդիպել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Միրզոյանն աշխատանքային այցով Ֆրանսիայում է նոյեմբերի 10-ից։ Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հետ հանդիպմանը նա ասել է, որ Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներն ու ռազմատենչ հռետորաբանությունը խաթարում են տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---