Ucom-ի բաժանորդները կօգտվեն ռոումինգի լավագույն՝ 8 դ/մբ սակագնից Վրաստանում, Եգիպտոսում և ԱՄԷ-ում![]() 15 նոյեմբերի 2022 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Ամանորին ընդառաջ՝ նոյեմբերի 15-ից մինչև 2023թ․ հունվարի 15-ը, Ucom շարժական կապի ծառայության բաժանորդները Վրաստանում, Եգիպտոսում կամ ԱՄԷ-ում ճամփորդելիս կօգտվեն ռոումինգում ինտերնետի լավագույն՝ 8 դրամ/ՄԲ սակագնից։ Նշյալ ժամանակահատվածում մասնավորապես Վրաստանում անհրաժեշտ է միանալ Geocell և Magticom օպերատորների ցանցին, Եգիպտոսում ընտրել Orange-ի ցանցը, իսկ ԱՄԷ-ում միանալ du շարժական ցանցի օպերատորին։ «Ամանորին ընդառաջ կարճաժամկետ հանգստի կամ գործնական այցելության մեկնելիս անհոգ եղեք․ այսքան հասանելի և մրցակցային սակագնով ռոումինգում Wi-Fi փնտրելու անհրաժեշտություն չեք ունենա։ Պարզապես միացեք համապատասխան օպերատորին և վայելեք մշտական կապը մտերիմների հետ», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։ Այն բաժանորդները, որոնք նախընտրում են անմիջապես շրջագայության ընթացքում կիսվել լուսանկարներով, տեսանյութերով և տպավորություններով, կարող են ակտիվացնել «Ինտերնետ ռոմինգում» գերարագ ինտերնետի փաթեթները, մասնավորապես 2 ԳԲ փաթեթը՝ 10 500 դրամով կամ 3 ԳԲ փաթեթը՝ 13 500 դրամով: Նախընտրած փաթեթն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *121# և հետևել հրահանգներին: Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգի ծառայությունը՝ հավաքելով *121# կամ *121*1#: ![]() ![]() Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |