ՀՀ-ում մեկ շաբաթում կովիդի 118 նոր դեպք է գրանցվել

ՀՀ-ում մեկ շաբաթում կովիդի 118 նոր դեպք է գրանցվել

PanARMENIAN.Net - Հայաստանում նոյեմբերի 14-20-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445,631-ի` ավելանալով 118-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8709 դեպք կա։

Ապաքինվել է ևս 144 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 434,743 է։ Փաստացի բուժվողների թիվը 307 է։

Ընդհանուր առմամբ 3,233,258 թեստ է արվել, մեկ շաբաթում` 1373։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---