ՌԴ-ն զսպվածության կոչ է արել Թուրքիային՝ Սիրիային և Իրաքին հարվածներից հետո

ՌԴ-ն զսպվածության կոչ է արել Թուրքիային՝ Սիրիային և Իրաքին հարվածներից հետո

PanARMENIAN.Net - Մոսկվան զսպվածության կոչ է արել Անկարային, վերջինիս կողմից Սիրիայի տարածքին հարվածների առնչությամբ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի Սիրիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը՝ հավելելով, որ չի կարելի լարվածության աճ թույլ տալ։

«Կոչ ենք անելու մեր թուրք գործընկերներին որոշակի զսպվածության՝ թույլ չտալու համար լարվածության աճ, ընդ որում, ոչ միայն Սիրիայի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում, այլ երկրի ամբողջ տարածքում»․-ասել է Լավրենտևն Աստանայում՝ Սիրիայի կարգավարոման շուրջ բանակցությունների 19-րդ փուլի մեկնարկին։

Ըստ նրա, աշխատանքն այդ ուղղությամբ պետք է շարունակել բոլոր շահագրգիռ կողմերի հետ, փորձել գտնել «քրդական հարցի» խաղաղ լուծումը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Լավրենտևն ասել է, որ Թուրքիան նախապես չէր իրազեկել ՌԴ-ին Սիրիայում և Իրաքում օդային գործողության մասին, և որ այդ հարցը քննարկվելու է Աստանայում։

«Մենք հուսով ենք, որ կհամոզենք մեր թուրք գործընկերներին ձեռնպահ մնալ Սիրիայի տարածքում ուժի կիրառումից»,-ասել է ՌԴ նախագահի ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ Թուրքիայի հարվածները Սիրիային և Իրաքին հրահրված էին նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությամբ, որ կասկածյալը ձերբակալվել է և խոստովանել է իր կապը Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ։

Անկարան նոյեմբերի 20-ին օդային ռազմական գործողություն է իրականացրել ՔԱԿ սիրիական թևի դեմ՝ Սիրիայի հյուսիսում։ Հարվածներ են հասցրել Քոբանի քաղաքաին, ինչպես նաև Իրաքի հյուսիսին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գործողությունը հաջող է համարել և չի բացառել, որ դրան կհաջորդի ցամաքային գործողությունը։

Photo. AP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---