ԱԱԽ քարտուղարն անվտանգային իրավիճակը քննարկել է ԳԴՀ կանցլերի խորհրդականի հետ30 նոյեմբերի 2022 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Գերմանիա աշխատանքային այցի շրջանակում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԳԴՀ կանցլերի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ հանդիպմանը քննարկել է միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԳԴՀ ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդները, ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգը: Քարտուղարը նաև հանդիպումներ է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ տեսակետներն ու ջանքերը: Գրիգորյանը ողջունել է Գերմանիայի կառավարության կողմից կայացված որոշումը, ըստ որի Հայաստանը ներառվել է Տնտեսական և միջազգային համագործակցության դաշնային նախարարության՝ մինչև 2030 թվականի բարեփոխումների ռազմավարության մեջ: Հանդիպումների ընթացքում հայ-գերմանական երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի շուրջ ծավալվել են անկեղծ զրույցներ: Բարձր գնահատելով քաղաքական ներկայիս շփումները՝ հանդիպման մասնակիցները պայմանավորվել են առավել զարգացնել երկխոսությունը բարձր և բարձրագույն մակարդակներում: Նոյեմբերի 28-ին Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնը և հանդիպման մասնակցի այլ պաշտոնյաները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային անվտանգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից Բալայան․ ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա Նա հավելել է, որ դա սպառնալիք չէ Մոսկվայի համար Կիրանցի ղեկավարը՝ Փաշինյանի հետ Երևանում հանդիպելու առաջարկի մասին. Դեռ չենք որոշել Վարչապետի աշխատակազմից ասել են, որ տեղեկություն չունեն |