Բաց դռների օրեր՝ ARARAT թանգարանում 9 դեկտեմբերի 2022 - 16:18 AMT PanARMENIAN.Net - ARARAT թանգարանը հրավիրում է բոլորին կատարելու բացահայտումներով լի ճամփորդություն դեպի ARARAT հայկական կոնյակների աշխարհ։ Դեկտեմբերի 17-ը և 18-ը բաց դռների օրեր են հայտարարված։ Միջոցառման շրջանակում ARARAT թանգարանը կներկայացնի հայկական կոնյակագործության 135-ամյա պատմությունը, կոնյակի պատրաստման առեղծվածային գործընթացը և տարիների արդյունքում մեզ հասած ժառանգությունն ու փորձը։ Մուտքն ազատ է: Հանրապետության հրապարակից դեպի ARARAT թանգարան կգործեն անվճար ավտոբուսներ: «Շտապե՛ք այցելել ARARAT թանգարան՝ համալրելու անցնող տարին վառ և անմոռանալի հիշողություններով։ Բաց դռների շրջանակում ARARAT թանգարանի խանութում Ձեզ կսպասեն անակնկալներ»,-ասվում է թանգարանի հաղորդագրության մեջ։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |