ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի համար քրպատասխանատվություն կսահմանվի29 դեկտեմբերի 2022 - 16:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի համար քրեական պատասխանատվություն կսահմանվի։ Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում։ Արդարադատության նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանը, ներկայացնելով նախագիծը, ասել է, որ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերի համար նախատեսվում է սահմանել տարբեր չափի տուգանքներ կամ 3 տարվա ազատազրկում, կոչերը տեղեկատվական տարբեր աղբյուրներով, ԶԼՄ–ներով տարածելու համար` 2-5 տարվա ազատազրկում։ Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունների համար առաջարկվու է 10-15 տարվա ազատազրկում սահմանել։ Քննարկման ժամանակ վարչապետը հարցրել է. «Սա նշանակո՞ւմ է, որ որևէ մեկը հրապարակայնորեն չի կարող կոչ անել, օրինակ, որ ՀՀ-ն որպես պետություն, գոյություն չունենալու մասին»։ Նախարարը դրական է պատասխանել։ Գործող օրենսգրքով պատասխանատվություն է սահմանված միայն սահմանադրական կարգը տապալելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված կոչերի ու գործողությունների համար։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |