IDBank-ն ամփոփել է տարին 9 հունվարի 2023 - 18:18 AMT PanARMENIAN.Net - IDBank-ում ամփոփել են տարին։ Նշվում է, որ 2022 թվականը մարտահրավերներով լի հերթական տարին էր՝ հաշվի առնելով տարածաշրջանում ռազմական գործողությունները և սահմանային լարվածությունը, դրանց հետևանքները, ինչպես նաև դաշնակից երկրների միջև սրված հարաբերությունները։ Չնայած այս ամենին՝ բանկը փորձել է հաղթահարել բոլոր մարտահրավերներն ու էլ ավելի մեծ թափով զարգանալ։ Ուստի տարին ամփոփելիս չի կարելի չնշել որոշ ձեռքբերումներ և զուտ թվային ցուցանիշներ․ - 2022 թվականին սպասարկվել է 20%-ով ավելի շատ հաճախորդ, - Թվային բանկինգի լիարժեք փորձառություն է ապահովվել 28%-ով ավելի շատ օգտատիրոջ համար, - Թողարկվել և տրամադրվել է 20%-ով ավելի շատ քարտ՝ դառնալով VISA համակարգի ամենախոշոր քարտ թողարկողը Հայաստանում, - Բանկի հաճախորդները սքանավորել են 3 անգամ ավելի շատ QR՝ վճարելով անհպում 14,000-ից ավելի վաճառակետում, -Rocket Line-ից օգտվել է 50,000-ից ավելի հաճախորդ, դե իսկ Rocket Line 0%-ը գործում է ավելի քան 5000 վաճառակետում, -Բանկը հասցրել է թողարկել երկու նոր քարտատեսակ՝ Visa Business Platinum և Visa Travel՝ նախատեսված հատուկ բիզնեսի և ճանապարհորդությունների համար, -Բանկը մասնակցել է մի շարք միջոցառումների, ինչպիսիք են Toon Expo 2022-ը, Gyumri Tech Week-ը, Silicon Mountains-ը, -Վճարվել է երկու անգամ ավելի շատ հարկ՝ նպաստելով պետության զարգացմանը։ «Չմոռանանք անդրադառնալ մեր թիմի ու հաճախորդների ամենասիրելի նախաձեռնության՝ «Մի դրամի ուժի» ձեռքբերումներին․ այս տարի նախաձեռնությունը դարձավ 2 տարեկան, իսկ հավաքված գումարի մասին հպարտությամբ կարող ենք ասել, որ արդեն հատել ենք 111 միլիոն դրամի շեմը՝ աջակցելով 9 շահառու կազմակերպությունների և հիմնադրամների, որոնք ամենաշատն ունեին դրա կարիքը։ Դե իսկ տարվա վերջում որոշեցինք բազմապատկել մեր բարի գործերի թիվն ու նախաձեռնել «ԲարինԳործենք» արշավը, որի շրջանակում IDBank-ի և գործընկեր Իդրամ կազմակերպության ամանորյա նվերների համար նախատեսված բյուջեի մեծ տոկոսը ուղղեցինք բարեգործության՝ մարտահրավեր նետելով մեր գործընկերներին։ 2023 թվականի համար էլ ավելի մեծ ծրագրեր ենք նախատեսում․ վստահ ենք, որ մեր գործընկերների և հաճախորդների հետ միասին կարող ենք հասնել շատ ավելի տպավորիչ արդյունքների՝ տրամադրելով լավագույն բանկային փորձառությունը մեր հաճախորդներին և լինելով լավագույն ընտրությունը մեր գործընկերների համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |