Վարչապետ․ ՌԴ չարձագանքման պայմաններում ստացվում է՝ ՌԴ ռազմական ներկայությունը ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև սպառնալիք է ստեղծում

Վարչապետ․ ՌԴ չարձագանքման պայմաններում ստացվում է՝ ՌԴ ռազմական ներկայությունը ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև սպառնալիք է ստեղծում

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսում, անդրադառնալով ՌԴ ՊՆ-ն այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2023» խաղաղապահ զորավարժությունները 2023-ին կանցկացվեն ՀՀ-ում, հայտարարել է, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղապահների զորավարժություններ տեղի չեն ունենա, և որ ՊՆ ղեկավարն արդեն տեղեկացրել է ՀԱՊԿ միավորված շտաբին, որ հայկական կողմը ՀՀ-ում նման զորավարժություններ անցկանցնելը նպատակահարմար չի համարում, համենայնդեպս` այս տարի։

Վարչապետը շեշտել է, որ Հայաստանի ձևավորման գործընթացում անկյունաքարային է եղել այն դրույթը, որ ՌԴ-ն ՀՀ անվտանգության ոլորտի թիվ մեկ դաշնակիցն է ու անվտանգության երաշխավորը:

«44-օրյա պատերազմից հետո մեր առաջնային մտահոգությունը, որը հայտնել ենք ՌԴ-ին, եղել է այն, որ մտավախություններ կան, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կձեռնակի ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ։ Խոսակցությունը եղել է շատ կոնկրետ, մենք ստացել ենք պաշտոնական հավաստիացումներ, որ ՀՀ սահմանները կարմիր գիծ են անվտանգության ոլորտի մեր դաշնակիցների համար», - ասել է վարչապետը։

Նա հավելել է, 2021-ի մայիսյան իրադարձությունների ժամանակ, սակայն, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ տարածք, հայկական կողմը ակնկալել է կոնկրետ գործողություններ ՌԴ-ից և անվտանգային ոլորտի գործընկերներից և ի պատասխան հարցումների ստացել է դիտարկում, որ ՀՀ-Ադրբեջան սահմանը սահմանազատված չէ։ Այս համատեքստում առաջացել է բովանդակային հակասություն։

Փաշինյանը նաև նշել է, որ ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովի հիմնական հարցը հետևյալն էր՝ հասկանալ, թե որն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին Հայաստանում:

Վարչապետը նշել է նաև, որ Ադրբեջանն իր ագրեսիվ գործողությունները բացատրում է նրանով, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի դեմ և իրենք, իբր, կանխարգելիչ գործողություններ են իրականացնում, ինչն աբսուրդ է, բայց այս խոսույթը հետաքրքրություն է առաջացնում արտերկրում՝ Ուկրաինայում իրադարձությունների ֆոնի վրա։

Փաշինյանը հավելել է, որ Ռուսաստանի չարձագանքման պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլ, հակառակը, «սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար»:

«Առայժմ արձանագրում ենք այս փաստերը, բայց հետևություն չենք անում։ Սա անընդհատ շարունակվող խոսակցություն է եղել, որը եղել է աշխատանքային մակարդակով, հրապարակային չի խոսվել, այս թեմայով ամենօրյա աշխատանք է տարվում, որը շարունակվելու է», - ասել է նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---