Այրվածքներ ստացած զինվորների առողջականում դրական դինամիկա կա![]() 23 հունվարի 2023 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երկու զինծառայողի մոտ դրական դինամիկա կա։ Այդ մասին ասել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։ «Այս պահի դրությամբ դեռևս բուժումը շարունակում են Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, եթե այս դրական դինամիկան շարունակվի, հնավոր է տեղափոխվեն հիվանդասենյակ»,- ասել է նա։ Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 3 անձ հոսպիտալացվել է, որոնցից մեկը սպա է։ Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ՝ այդ թվում պաշտոնից ազատվել է ԶՈւ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետ Սարգիս Մազմանյանը, ինչպես նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |