ԱՆ խոսնակ․ Վերակենդանացման բաժնում գտնվող զինվորների վիճակը մնում է կայուն ծանր

ԱՆ խոսնակ․ Վերակենդանացման բաժնում գտնվող զինվորների վիճակը մնում է կայուն ծանր

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երեք զինծառայողի առողջական վիճակում դրական դինամիկա կա, սակայն այն շարունակում է մնալ կայուն ծանր: Այդ մասին ասել է ԱՆ մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Զինծառայողներից 2-ը շարունակում են բուժումը վերակենդանացման բաժանմունքում, երրորդն էլ ի սկզբանե հիվանդասենյակում է: Ամեն բան արվում է յուրաքանչյուրին անհրաժեշտ բուժօգնությունն ու միջամտությունները ժամանակին, գրագետ, ճիշտ ձևով իրականացնելու համար: Դրա շնորհիվ է, որ այս կարճ ժամանակահատվածում վերակենդանացման բաժանմունքում գտնվող երկու տղաների մոտ դրական տեղաշարժ ունենք»,- ասաց Խաչատրյանը:

ԱՆ խոսնակի փոխանցմամբ՝ թեև տղաների գիտակցությունը տեղն է, բայց անհանգստացնել չի թույլատրվում:

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 3 անձ հոսպիտալացվել է, որոնցից մեկը սպա է։

Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ՝ այդ թվում պաշտոնից ազատվել է ԶՈւ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետ Սարգիս Մազմանյանը, ինչպես նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---