Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 7800-ը 8 փետրվարի 2023 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Վերջին տվյալներով Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 7800-ը։ Թուրքիայում հայտարարվել է 6234 զոհի մասին, Սիրիայում՝ մոտ 2500-ի, հայտնում է BBC-ն։ Փլատակների տակ դեռ մարդիկ կան, սակայն ձմռան ցրտի պայմաններում նրանց ողջ դուրս բերելու հույսերը քիչ են։ Սիրիայում աղետալի վիճակը խորանում է քաղաքացիական պատերազմի պատճառով, քանի որ շատ շենքեր արդեն իսկ վնասված էին և փլուզվել են երկրաշարժից։ Նշվում է, որ փրկարարների և հումանիտար օգնության մուտքը շրջանների մի մաս կապված է դժվարությունների հետ։ Նշվում է նաև, որ Թուրքիայի հարավում, որտեղ տեղի է ունեցել երկրաշարժը, նույնպես շատ են սիրիացի փախստականները, որոնք հաճախ բնակվում էին հին և հապճեպ կառուցված շինություններում։ ՀՀ-ն փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։ Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |