Պուտինն ու Ալիևը քննարկել են կայունության և անվտանգության ապահովումը հայ-ադրբեջանական սահմանին15 փետրվարի 2023 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 14-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող իրավիճակը։ «Կարևորվել են հետևողական քայլերը հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման նպատակով։ Այդ համատեքստում հաստատվել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի միջև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների ամբողջ համալիրի անվերապահ կատարման տրամադրվածությունը»,-ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։ Կողմերը նաև հանգամանորեն քննարկել են առևտրատնտեսական համագործակցության զարգացման հետագա հեռանկարները, այդ թվում՝ համատեղ նախագծերի իրականացումը տրանսպորտի և էներգետիկայի ոլորտում։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր ձևաչափերով։ Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ ԵՄ ԱԳ նախարարները հաստատել են քաղաքացիական նոր առաքելության գործուղումը Հայաստան 2 տարով, որը կոչված է «նպաստելու կարգավորմանը Կովկասում»։ Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահություն ձևավորել և ապահովել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր: Եվրամիության առաքելությունը Հայաստանում կմեկնարկի իր գործունեությունը փետրվարի 20-ին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» Պեսկով. Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումը սպասված է և անհրաժեշտ Հանդիպումը կայանալու է մայիսի 8–ին Ապրիլին ՀՀ է այցելել 163,970 զբոսաշրջիկ՝ մոտ 16,000-ով պակաս, քան 2023–ին 2024 թ․ ապրիլին Հայաստան առավել շատ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Արտաշատում Այս կապակցությամբ ընկերությունը գործարկել է հատուկ առաջարկ՝ միայն Արտաշատի բնակիչների համար |