Փաշինյան․ ՀՀ-ն հանձնառու է ընդլայնելու և խորացնելու Կիպրոսի հետ գործակցությունը

Փաշինյան․ ՀՀ-ն հանձնառու է ընդլայնելու և խորացնելու Կիպրոսի հետ գործակցությունը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսին պաշտոնում ընտրվելու առթիվ՝ նշելով, որ Հայաստանը հանձնառու է ընդլայնելու և խորացնելու գործակցությունը Կիպրոսի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում:

«ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Կիպրոսի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Խորապես հավատում եմ, որ Ձեր երկարամյա քաղաքական գործունեությունը և պետական գործչի հարուստ փորձն այն հիմքն են, որով Ձեր՝ նախագահի պատասխանատու պաշտոնավարումը կիրականացնեք մեծ նվիրվածությամբ, անսահման եռանդով և հստակ տեսլականով։

Համոզված եմ, որ մեր ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա խարսխված հայ-կիպրական առանձնահատուկ հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ հիմնված ընդհանուր արժեքների և մոտեցումների վրա:

Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ, Կիպրոսի բարձրագույն իշխանություններին և կիպրացի եղբայրական ժողովրդին՝ մեր երկրի համար դժվարին պահերին մշտապես հայ ժողովրդի կողքին լինելու և անվերապահ զորակցության համար:

Միջազգային հարաբերություններում առկա խնդիրների շուրջ մեր համահունչ մոտեցումները մեզ դրդում են առավել սերտորեն և համակողմանիորեն զարգացնելու փոխգործակցությունը»,- ասվում է ուղերձում։

Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Նիկոս Խրիստոդուլիդիսը հաղթել է նախագահական ընտրությունների փետրվարի 12-ին տեղի ունեցած երկրորդ փուլում՝ ստանալով ձայների գրեթե 52 %-ը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---