ՎԶԵԲ-ը 2023-ին ՀՀ համար տնտեսության 4% աճ է կանխատեսում, իսկ 2024-ին՝ 4․8%17 փետրվարի 2023 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կանխատեսմամբ ՀՀ տնտեսությունը 2023-ին կաճի 4%-ով, իսկ 2024-ին՝ 4․8%-ով։ Այդ մասին ասվում է բանկի Regional Economic Prospects զեկույցում։ Հետազոտության մեջ նշվում է, որ 2022-ին արտահանումը ԵՄ-ից, ՄԹ-ից և ԱՄՆ-ից աճել է ավելի քան 80%, ընդ որում աճը հատկապես զգալի է Հայաստանի և Ղրղզստանի ուղղությամբ, որոնք, ինչպես նշվում է, ԵԱՏՄ անդամ են և մաքսազերծ առևտուր են իրականացնում ՌԴ հետ, գրում է ԱՌԿԱ-ն։ «Թեև այդ լրացուցիչ (միջանկյալ) առևտուրը կազմում է Արևմուտքից ՌԴ կրճատված ուղիղ ներմուծման մի փոքր մասը միայն, սակայն ՀՀ-ում և Ղրղզստանում այն կազմում է տարեկան ՀՆԱ 4-6%-ը։ Այդ առևտուրը նպաստել է նաև լոգիստիկ ոլորտի և ֆինանսական ծառայությունների զարգացմանը»,-ասվում է զեկույցում։ Նշվում է նաև, որ 2022-ին արտադրությունն Արևելյան Եվրոպայում և Կովկասում, բացառությամբ Ուկրաինայի, գերազանցել է սպասելիքները Հայասատանում և Վրաստանում գրանցված բարձր աճի շնորհիվ։ «Սակայն, ակնկալվում է, որ 2023-ին աճը կդանդաղի մինչև 2․7%, իսկ հետո դանդաղ կավելանա 2024-ին՝ մինչև 3․6%, քանի որ արտակարգ գործոնների ազդեցությունը, կապված ՌԴ շուրջ առևտրի երթուղիների փոփոխման և կապիտալի և բարձր որակավորում ունեցող աշխատուժի ներհոսքի շնորհիվ, թուլանում է»,-ասվում է զեկույցում։ Պետբյուջեով ՀՀ-ում 2023-ին ակնկալվում է մինչև 7 տոկոս տնտեսական աճ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |