Հրազդանում կացնով սպառնացող տղամարդու վրա կրակած պարեկի ատրճանակն առգրավվել է![]() 13 մարտի 2023 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Հրազդանում տեղի ունեցած գողության, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և պարեկային ծառայողի կողմից առերևույթ գողություն կատարող անձին կրակոցով վնասազերծելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Առգրավվել է պարեկային ծառայության աշխատակցի ատրճանակը: 2023 թվականի մարտի 13-ին` ժամը 00:44-ին, Հրազդան քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել այն մասին, որ անհայտ անձինք մուտք են գործել իր տուն: Ըստ ստացված հաղորդման՝ ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած ոստիկանության աշխատակիցները, քաղաքացուց տեղեկանալով, որ վերջինիս տանը կից անասնագոմում մարդ կա, ներկայանալով` պահանջել են, որ վերջինս դուրս գա: Անասնագոմից դուրս է եկել մի տղամարդ՝ պարկով դեմքը ծածկած, ում ձեռքին եղել է կացին։ Վերջինս պահանջել է իրեն բաց թողնել, այնուհետև կացնով անկանոն շարժումներ կատարելով, հարձակվել է ոստիկանության ծառայողների վրա՝ փորձելով վնասել նրանցից մեկին, հայտնում է Քննչական կոմիտեն։ Ոստիկանության ծառայողները պահանջել են վայր դնել կացինը՝ տեղեկացնելով, որ հակառակ դեպքում կկիրառեն զենք։ Սակայն տղամարդը շարունակել է կացնով անկանոն շարժումները՝ փորձելով վնասել պարեկային ծառայողներից մեկին։ Վերջինս իրեն ամրակցված GLOCK տեսակի ատրճանակով նախազգուշական 2 կրակոց է արձակել, որի ընթացքում նշված տղամարդը կրկին փորձել է ձեռքին եղած կացնով հարվածել պարեկային ծառայողին, ով նշված ատրճանակով 1 անգամ կրակոց է արձակել տղամարդու ուղղությամբ՝ կրճքավանդակի շրջանում պատճառելով վնասվածք։ Առաջին օգնություն ցուցաբերելուց հետո վերը նշված տղամարդը շտապօգնության խմբի կողմից անմիջապես տեղափոխվել է Հրազդան բժշկական կենտրոն, որտեղ վերջինս մահացել է: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է նրա ինքնությունը, ով նույնպես Հրազդան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1977թ.: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 44-254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 452-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Եվս մեկ քրեական վարույթ նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Նախաքննությունը շարունակվում է: Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները կատարվածի ամբողջական հանգամանքները պարզելու, կատարվածին մասնակից անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու նպատակով։ Ծանուցում: Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |