Կաթնաշոռում գտել են աղիքային ցուպիկ, խմորասնկեր և բորբոսասնկեր․ 10 նմուշից միայն 2-ում խախտում չկար16 մարտի 2023 - 12:16 AMT PanARMENIAN.Net - «Հետքը» մարտի 2-ին փորձաքննության է ներկայացրել շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշ, որից միայն 2-ում խախտում չի հայտնաբերվել։ Դրանք են «Թամարա» և «Անի» ապրանքանիշերի կաթնաշոռները։ 10 նմուշից 5-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Դրանք են «Բիոկաթ», «Չանախ», «Աշտարակ կաթ», «Արզնի», «Բոնիլատ» ապրանքատեսակները։ 10 նմուշից 8-ում հայտնաբերվել է խմորասնկերի անթույլատրելի՝ բարձր քանակ։ Դրանք են «Մարիաննա», «Բիոկաթ», «Չանախ», «Աշտարակ կաթ», «Արզնի», «Մարիլա», «Բոնիլատ», «Հայր և որդի Երեմյաններ» ապրանքանիշերի արտադրանքները։ Նմուշներից 4-ում հայտնաբերվել է բորբոսասնկերի անթույլատրելի քանակ. դրանք են «Մարիաննա», «Բիոկաթ», «Աշտարակ կաթ», «Արզնի» ապրանքանիշերի կաթնաշոռները։ Միաժամանակ 3 ցուցանիշի շեղում՝ աղիքային ցուպիկ, ինչպես նաև՝ խմորասնկերի և բորբոսասնկերի բարձր քանակ հայտնաբերվել է 3 նմուշում «Բիոկաթ», «Աշտարակ կաթ», «Արզնի» կաթնաշոռերնում։ 3 ցուցանիշի շեղում հայտնաբերվել է նաև «Բոնիլատ» ապրանքատեսակում. մասնավորապես՝ կաթնաշոռի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, խմորասնկերի մեծ քանակ, և կաթնաթթվային մանրէները եղել են սահմանված քանակից քիչ։ 3 նմուշում կաթնաթթվային մանրէների քանակը եղել է սահմանված նորմայից քիչ. դրանք են՝ «Մարիլա», «Բոնիլատ» և «Երեմյան փրոդաքթս» կաթնաշոռները։ Մակնշման խախումներ հայտնաբերվել են 4 նմուշում՝ «Անի», «Մարիլա», «Բոնիլատ» և «Երեմյան փրոդաքթս» ապրանքատեսակներում. կաթնաշոռի անվանումը եղել է միայն անգլերեն՝ պահանջվող հայերեն և ռուսերեն լեզուների փոխարեն։ Նշվում է, որ հրապարակման պահին փորձաքննված նմուշների ժամկետները լրացած են և դրանց խմբաքանակն արդեն չի վաճառվում խանութներում։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |