Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ «Հայաստանը չարաշահում է ԵՄ առաքելության տեղակայման փաստը»21 մարտի 2023 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ կոչ է արել Հայաստանի իշխանություններին «չչարաշահել Հայաստանի տարածքում ԵՄ առաքելության տեղակայումը՝ լարվածության աճի և սադրանքները քողարկելու նպատակով»։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է Interfax.az-ը։ Վերջին շրջանում Ադրբեջանը գրեթե ամեն օր խախտում է հրադադարը ինչպես ԼՂ հետ շփման գծում, այնպես էլ ՀՀ հետ սահմանին՝ միևնույն ժամանակ ապատեղեկատվություն տարածելով և մեղադրելով հայկական կողմին խախտումների մեջ։ «Հայկական կողմը պետք է վերջ տա իր տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման չարաշահմանը, որի նպատակը տարածաշրջանում իրադրության սրումն է ու սեփական ռազմական սադրանքները կոծկելը», - ասվում է հայտարարության մեջ։ Նաև նշվում է, որ «անհրաժեշտ է, որ այդ առաքելության ներկայությունը Հայաստանում առիթ չդառնա Երևանի համար հրաժարվելու իր ստանձնած պարտավորություններից»։ Մարտի 21-ին ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։ «Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 20-ին, ժամը 02:50-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |