ՊՆ․ ՀՀ-ն պլանավորում է մասնակցել ԵՄ-ում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության 2 այլ զորավարժության 7 ապրիլի 2023 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով այն փաստին, որ Պենտագոնի կայքում ՀՀ-ն հանվել է Defender 2023 բազմազգ զորավարժության մասնակից երկրների ցանկից, հայտնել է, որ ՀՀ-ն պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության 2 այլ զորավարժության։ Այդ մասին հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։ «ՀՀ պաշտպանության նախարարությունն ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին»,-ասվում է Թորոսյանի պատասխանում։ Պենտագոնը խմբագրել է Defender 23 զորավարժության մասին տարածած իր մամուլի հաղորդագրությունը՝ մասնակիցների ցանկից հեռացնելով Հայաստանի անունը։ Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը տարածել էր տեղեկատվություն ապրիլի 22-ից եվրոպական տասը երկրում մեկնարկող Defender 23 զորավարժության անցկացման մասին։ Զորավարժությանը մասնակցող երկրների ցանկում ներառված էր նաև Հայաստանը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |