ԵԺԿ․ Հորդորում ենք Թուրքիային ընդունել անցյալի իրողությունները

ԵԺԿ․ Հորդորում ենք Թուրքիային ընդունել անցյալի իրողությունները

PanARMENIAN.Net - ԵՄ ամենամեծ և իշխող Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) հորդորել է Թուրքիային «ընդունել անցյալի իրողությունները և քայլեր ձեռնարկել իրական հաշտության ուղղությամբ՝ ճանապարհ հարթելով խաղաղ ապագայի համար»։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀԿ փոխանախագահ Արմեն Աշոտյանը՝ ներկայացնելով ԵԺԿ հայտարարությունը, որը հրապարակվել է կուսակցության Twitter-ի միկրոբլոգում։

«Այսօր մենք համերաշխությամբ կանգնած ենք հայ ժողովրդի կողքին։ Մեր պարտականությունն է արժանապատվությամբ պահպանել նրանց հիշողությունը եւ պայքարել արդարության համար»,-ասվում է կուսակցության հայտարարության մեջ։

«ԵՄ ամենամեծ և իշխող Եվրոպական ժողովրդական կուսակցությունն (ԵԺԿ), որը 2015-ին մեր համատեղ ջանքերով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, այսօր թվիտերյան պաշտոնական էջում իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդի հետ»,-գրել է Աշոտյանը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---