ԱԺ նախագահ. Խաղաղության հաստատումը տարածաշրջանում առանց Թուրքիայի անհնար է

ԱԺ նախագահ. Խաղաղության հաստատումը տարածաշրջանում առանց Թուրքիայի անհնար է

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարայում, խոսելով տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին, ասել է, որ դա անհնար է առանց Թուրքիայի։

«Ես գտնում եմ, որ այս տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի և մենք մեծահույս ենք, որ Թուրքիան գործուն քայլեր կձեռնարկի այս տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»,- ընդգծել է ՀՀ ԱԺ նախագահը, գրում է Aysor.am-ը։

Նա նաև հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ տարածքային պահանջ չունի Ադրբեջանի նկատմամբ և հավելել է, որ Հայաստանը պատրաստ է և հետաքրքրված Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման հարցում։

«Մենք որևիցե խնդիր չենք տեսնում առևտրային առումով տարածաշրջանը բացելու հարցում։ Ադրբեջանից Նախիջևան, ինչպես նաև Թուրքիա բեռներն ու մարդիկ կարող են ազատ ձևով տեղաշարժվել՝ հաշվի առնելով ՀՀ օրենսդրությունը և ինքնիշխանությունը», - ասել է ԱԺ նախագահը։

Սիմոնյանը նշել է նաև, որ Հայաստանը մշտապես առաջարկել և առաջարկում է Ադրբեջանին հայելային հետ քաշել բոլոր այն զորքերը, որոնք գտնվում են սահմանին։

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանն առանձնահատուկ կարևորում է հայ-թուրքական ցամաքային սահմանի բացումը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար: Նա ափսոսանք է հայտնել, որ իրեն չի հաջողվել դիվանագիտական անձնագրով հատել ցամաքային սահմանն այս միջոցառմանը մասնակցելու համար:

Ընթերցեք նաև․ Սիմոնյանը` Անկարայում. «Նեմեսիս» հուշարձանի տեղադրումը ՀՀ արտաքին քաղաքականության դրսևորում չէ

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---