Փաշինյան. «Նեմեսիս» հուշարձանը տեղադրելը սխալ որոշում էր

Փաշինյան. «Նեմեսիս» հուշարձանը տեղադրելը սխալ որոշում էր

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Երևանում «Նեմեսիսի» մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշակոթողի տեղադրմանը, ասել է, որ դա սխալ որոշում էր։ Այդ մասին նա ասել է «Ազատությանը» տված հարցազրույցում՝ նշելով, որ որոշման իրականացումն էլ եղել է սխալ։

Նա նշել է, որ որոշումը կայացրել են քաղաքային իշխանությունները, ոչ թե կառավարությունը։

«Կառավարությունը չէ այդ որոշումը կայացրել։ Ժողովրդավարության թերություններից մեկն այն է, երբ իշխանությունը կամ կառավարության ղեկավարը ամեն ինչ չէ և բոլորին չէ, որ վերահսկում է։ Եթե դուք իմ կարծիքն եք ուզում իմանալ, ես համարում եմ, որ կայացվել է սխալ որոշում և այդ որոշման իրականացումն էլ եղել է սխալ»,- ասել է Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ հուշարձանի տեղադրման որոշումը կայացվել է էմոցիոնալ ֆոնի վրա և մի իրավիճակում, երբ Հայաստանում շատերը շատերին դավաճան էին համարում։

Մայիսի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար` այդ որոշումը բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---