Վահագն Վերմիշյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման

Վահագն Վերմիշյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նա տեղեկացրել է նաև, որ դատավճիռը կբողոքարկեն Վերաքննիչ դատարանում։

«Ըստ էության, քաղաքական հետապնդումը շարունակվում է: Դատարանը հպատակվեց քաղաքական իշխանության կամքին: Դատավճիռը բողոքարկվելու է վերաքննիչ դատարան, իսկ ապօրինի կալանքի որոշման դեմ գանգատ է ներկայացվել եվրոպական դատարան»,-ասվում է գրառման մեջ։

Վահագն Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվել է 2019-ի մարտի 21-ին, ձերբակալվել է 2020-ի փետրվարի 5-ին, իսկ փետրվարի 10-ին՝ կալանավորվել։Նա մեղադրվում է խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Նրանք մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով խարդախություն կատարելու համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---