ԱԳ փոխնախարար․ ՀՀ օրակարգում այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չկա

ԱԳ փոխնախարար․ ՀՀ օրակարգում այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չկա

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանն, անդրադառնալով այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկում եղել է, նշել է, որ չգիտի, թե երբ է եղել այդ քննարկումը և հավելել է, որ ՀՀ օրակարգում այս պահին ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չկա։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով Հայաստանի անվտանգային խնդիրների մասին, «Նովայա գազետա Եվրոպա» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու քննարկումներ եղել են։

«Այս պահին չկա այդ հարցը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է նա՝ պատասխանելով այդ մասին հարցին, հայտնում է Aysor.am-ը։

Իսկ կարո՞ղ է կրկին օրակարգ մտնել հարցին ի պատասխան՝ նա ասել է. «Ըստ իրավիճակի»։

Փոխնախարարն ասել է, որ չի կարող կոնկրետ ասել, թե երբ է Հայաստանը քննարկել ՀԱՊԿ-ից դուրս գալու տարբերակը։ «Ես կոնկրետ ժամկետ չեմ կարող ասել, որովհետև դա, ըստ երևույթին, քննարկվել է Անվտանգության խորհրդում», - ասել է նա։

Փոխնախարարը կարծում է՝ նման քննարկում եղել է սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ։

Այն հարցին, թե ինչու, այնուամենայնիվ, դուրս չի եկել Հայաստանը ՀԱՊԿ-ից, նա արձագանքել է. «Որոշում է ընդունվել չանել այդ քայլը, շարունակել աշխատանքները, որովհետև կան հարցեր, որոնք հետագայում քննարվեցին ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում»։

Մնացական Սաֆարյանն ասել է, թե շուտով կլինի հայտարարություն Հարավային Կովկասում իրավիճակի հետ կապված։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել էր, որ Մոսկվան Երևանից նախաձեռնողական քայլեր է ակնկալում ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության ծավալման հարցում։

2022-ի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, Ադրբեջանի գործողություններին քաղաքական գնահատական չի տրվել։ ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավելի ուշ հայտնել էր, որ որպես օգնություն Հայաստանին առաջարկվել են քաղաքական-դիվանագիտական, ռազմական միջոցառումներ, այդ թվում՝ առաքելության գործուղում հայ-ադրբեջանական սահման և ռազմատեխնիկական աջակցություն։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---