Ucom-ի գլխավոր տնօրենը Yerevan Tech Forum 2K23-ում կարևորել է առաջնորդության դերը թվային փոխակերպման ճանապարհի19 մայիսի 2023 - 18:49 AMT PanARMENIAN.Net - 2023 թվականի մայիսի 19-ին Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ոգեշնչել է Yerevan Tech Forum 2K23 համաժողովի մասնակիցներին՝ հանդես գալով որպես հիմնական բանախոս «Առաջնորդության վճռորոշ դերը թվային փոխակերպումը հաջողությամբ իրականացնելու գործում» թեմայով: Միջոցառումը, որը կենտրոնացած էր տեխնոլոգիաների և նորարարության վերջին շրջանի առաջընթացի վրա, անթերի հարթակ էր ստեղծել Յիրիկյանի համար՝ կիսվելու հեռահաղորդակցության ոլորտում մոտ 25 տարվա փոփոխությունների իրագործման իր գիտելիքով և փորձով: Ի հավելումն, Speedtest Award™-ի արժանացած Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունների մատակարար Ucom-ն առաջարկել է տեխնիկական աջակցություն՝ ապահովելով գերարագ ինտերնետ կապ համաժողովի ամբողջ ընթացքում: Հանդիսատեսն ակտիվորեն ունկդրել է պարոն Յիրիկյանի՝ մեծ փորձի վրա հիմնված խորագետ ելույթը և մասնակցել թվային փոխակերպման շուրջ ավելի լայն քննարկումների:
«Թվային փոխակերպումը դուրս է մակերեսային փոփոխությունների սահմաններից, ինչպիսիք են նոր ծրագրակազմի ավելացումը կամ ընթացակարգային մի քանի շտկումների իրականացումը: Այն առաջնորդներից պահանջում է մտածված և նվիրյալ հանձնառություն, ընդհանուր տեսլականի ստեղծում և հենց դա որպես առաջնային նպատակ սահմանելը, այլ ոչ բազմաթիվ մրցակցող նախաձեռնություններից մեկը: Այն պետք է ներթափանցի կազմակերպության գործունեության հիմնական ուղղությամբ՝ խթանելով գործակցությունը և ակտիվորեն հաշվի առնելով թվային խորը գիտելիքներ ունեցող մարդկանց կարծիքը: Ղեկավարությունը պետք է պատրաստ լինի բարելավելու սեփական թվային կարողությունները և ուղղորդելու կազմակերպությանը և դրա ապագա առաջնորդներին դեպի թվայնորեն կառավարվող աշխարհ», - ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նա ընդգծել է, որ թվային փոխակերպման հետ «հաշտվելը» հատկապես կարևոր է այսօրվա պայմաններում, քանի որ այն բավարարում է ինչպես Z, այնպես էլ Ալֆա սերունդների կարիքներն ու ակնկալիքները, որոնք ըստ էության կապված ու ապավինում են թվային տեխնոլոգիաներին իրենց անձնական և մասնագիտական կյանքում: Երևանի տեխնոլոգիական համաժողովը փորձառու ձեռներեցներին և մասնագետներին հարթակ է տրամադրել՝ համախմբվելու և քննարկելու թվային փոխակերպման ռազմավարությունների վերջին ձեռքբերումները: Այս անգամ համաժողովը հյուրընկալել էր նաև միջազգային բանախոսների, ովքեր ոգեշնչում և գործնական խորհուրդներ են տվել՝ թվային փոխակերպման միջոցով բիզնեսները հաջորդ մակարդակ բարձրացնելու համար: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |