Դոքերթի․ ԼՂ հարցում ՄԹ դիրքորոշումը չի փոխվել՝ ուզում ենք տեսնել համապարփակ խաղաղություն, հնարավորինս շուտ

Դոքերթի․ ԼՂ հարցում ՄԹ դիրքորոշումը չի փոխվել՝ ուզում ենք տեսնել համապարփակ խաղաղություն, հնարավորինս շուտ

PanARMENIAN.Net - Մեկնարկել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի այցը Հայաստան, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցին հաջորդած մամուլի ասուլիսում Դոքերթին ասել է, որ Միացյալ Թագավորության դիրքորոշումը ղարաբաղյան հարցի հետ կապված չի փոխվել. ՄԹ-ն ուզում է տեսնել համապարփակ խաղաղություն՝ հնարավորինս շուտ, հայտնում է Aysor.am-ը։

«Մեկ անգամ ևս ամրապնդում ենք ԵՄ-ի և ԱՄՆ-ի դիրքորոշումն այդ ուղղությամբ։ Փորձում ենք համագործակցություն ամրացնել Հայաստանի և ՄԹ-ի միջև, ուրախ եմ հայտարարելու, որ մեկնարկել է ռազմավարական երկխոսությունը, որը, հուսանք, տեղի կունենա այս տարվա երկրորդ կեսին։ Այն կընդլայնի մեր համագործակցության եզրը, հուսանք, որ դրական ընկալում կունենա», - ասել է Դոքերթին։

Պետնախարարն ասել է նաև, որ ՄԹ-ի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնքան կարևոր են, որքան Հայաստանի հետ հարաբերությունները։

«Բայց մենք միշտ հստակ ենք եղել, որ այս շարունակական հակամարտությունը կայուն խաղաղության չի կարող հանգեցնել։ Մենք կայուն խաղաղություն ենք ուզում և դրան կարող ենք հասնել միայն սեղանի շուրջ։ Մենք կփորձենք ազդեցություն ունենալ կողմերի վրա՝ փորձելով այս հարցը հանգուցալուծման տանել», - ասել է Լեո Դոքերթին։

Դոքերթին կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կքննարկի անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր, կհայտարարի Ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---