«Կոմերսանտ»․ Մոսկվայում ակնկալում են առնվազն 2 փաստաթղթի ստորագրում25 մայիսի 2023 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Կոմերսանտ» թերթը, անդրադառնալով մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը, գրում է, որ գագաթնաժողովի ավարտին, համենայն դեպս` Մոսկվայում դա են ակնկալում, առնվազն 2 փաստաթուղթ պետք է ստորագրվի։ Ըստ պարբերականի տվյալների, դրանց համաձայնեցումն ընթացել է մայիսի 24-ի ամբողջ օրվա ընթացքում։ Խոսքը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող փաստաթղթի և Պուտինի, Փաշինյանի և Ալիևի թվով 5-րդ հայտարարության մասին է, որի վրա աշխատել են երկրների ԱԳՆ-ները։ «Մայիսի 23-ին Մոսկվայում հավաքվել է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած եռակողմ աշխատանքային խումբը, որը հերթական անգամ փորձել է մեռյալ կետից շարժել տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը՝ Բաքվի համար սկզբունքորեն կարևոր է «կարել երկիրը» ՀՀ տարածքով կայուն լոգիստիկ կապ ապահովելով իր էքսկլավի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ։ Փաստաթղթերի ընդունումը, որով 2020-ի աշնանից սկսած ձևակերպվում է ռուսական կողմի միջնորդությունը, թույլ է տալիս Մոսկվային խոսել իր կատարած աշխատանքի արդյունավետության մասին և ընդգծել իր դերը Հարավային Կովկասում՝ ԱՄՆ-ում բանակցություններից և Բրյուսելում մայիսի 14-ի հանդիպումից հետո ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել»,-ասվում է հոդվածում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |