ՀՀ-ն ու ԱՄՆ–ն կգործակցեն թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում27 մայիսի 2023 - 11:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու ԱՄՆ–ի իրավապահները կհամագործակցեն թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում, հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցների վերահսկման գործակալության գլխավոր հատուկ գործակալի տեղակալ Ալֆրեդ Պարիզի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցերի վերահսկման գործակալության միջև փոխօգնության, համագործակցության, ինչպես նաև հուշագրի կնքման հետ կապված հարցեր։ Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր։ ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցերի վերահսկման գործակալությունը աջակցություն է հայտնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների համար կազմակերպելու վերապատրաստման դասընթացներ՝ համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ: Վերջին շրջանում թմրամիջոցների խոշոր խմբաքանակների հայտնաբերման դեպքեր են արձանագրվել ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ՝ ՀՀ առաքվող կամ ՀՀ տարածքով փոխադրված։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |