Աբրահամյան․ Արցախի ինքնապաշտպանության խնդիրը մնացել է այնտեղ ապրող մեր հայրենակիցների վրա

Աբրահամյան․ Արցախի ինքնապաշտպանության խնդիրը մնացել է այնտեղ ապրող մեր հայրենակիցների վրա

PanARMENIAN.Net - ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան, անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախի ինքնապաշտպանության խնդիրը մնացել է այնտեղ ապրող մեր հայրենակիցների վրա:

«Վերջին 3 օրերին ադրբեջանական քարոզչական մեքենան կրկին ակտիվացել է` դրսևորվելով երկու ուղղություններով:

Առաջին, Արցախի ու Հայաստանի ուղղությամբ հրադադարի խախտումներ հրահրելով փորձում է իրավիճակի պատասխանատվությունը բարդել հայկական զինուժի վրա:

Երկրորդ, արդեն քանի օր է Ադրբեջանից հրապարակվում է Իվանյան (նախկ. Խոջալու) բնակավայրի հարևանությամբ գտնվող զորավարժարանից` ԱԹՍ-ից արված կադրեր, որտեղ երևում է կրակային պատրաստություն իրականացնող հայկական փոքր ստորաբաժանումներ:

Ադրբեջանի` ամենօրյա ռազմական հոխորտանքների, հայաստանյան իշխանության փախուստի և միջազգային հանրության լռության պայմաններում, Արցախի ինքնապաշտպանության խնդիրը մնացել է այնտեղ ապրող մեր հայրենակիցների վրա:

Ինժեներական-ամրաշինական աշխատանքները, մարտական պատրաստություն, իրավիճակից բխող մյուս գործողություններն ունեն մեկ նպատակ` Ինքնապաշտպանվել, ինչը հատկապես տրամաբանական է Ադրբեջանից հնչող սպառնալիքների համատեքստում:

Հայաստանի իշխանությունը միջազգային բանակցություններում ոչ միայն ջանքեր չի գործադրում Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու, Արցախի ապաշրջափակմանը հասնելու համար, այլ հանդես է գալիս այնպիսի դիրքերից, ինչը միայն բարենպաստ վիճակ է ստեղծում միջազգային դերակատարների հանցավոր լռության և Ադրբեջանի լկտիության առումով»,-ասվում է գրառման մեջ։

Արցախի Պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը՝ նշելով, որ կրակ չի բացվել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

ԼՂ-ի և ԼՂ հայության դեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 28-ին հնչեցրած սպառնալիքներին հաջորդել են Արցախի ՊԲ կողմից իբր հրադադարը խախտելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները։

Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---