ՌԴ կրթության նախարարությունը մշակում է ՀՀ-ում համատեղ դպրոցների բացման հարցը![]() 6 հունիսի 2023 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի կրթության նախարարությունը մշակում է Հայաստանում, Սիրիայում, ինչպես նաև աֆրիկյան երկրներում համատեղ դպրոցների բացման հարցը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ կրթության փոխնախարար Տատյանա Վասիլևան։ «Շարունակում են կառուցվել ռուս-օտարերկրյա համատեղ դպրոցներ, օրինակ` ռուս-ղրղզական։ Մշակվում է Հայաստանում, Սիրիայում, ինչպես նաև աֆրիկյան երկրներում համատեղ դպրոցների բացման հարցը»,-ասել է նա «Ռուսաց լեզվի պաշտպանության, աջակցության և առաջխաղացման ոլորտում պետական քաղաքականության կատարելագործման մասին» կլոր սեղանի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։ Ըստ փոխնախարարի, աշխատանքներ են տարվում ռուսերենով կրթության բաց կենտրոնների ստեղծման ուղղությամբ աֆրիկյան, ասիական-խաղաղօվկիանոսյան, լատինամերիկյան տարածաշրջանների ավելի քան 60 երկրում: Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, պատասխանելով ՀՀ-ում ռուսական դպրոցներ բացելու անհրաժեշտության մասին ՌԴ ԱԳ նախարարի հայտարարության մասին հարցին, նշել է, որ աշխատանքային խումբն արդեն ձևավորվել է թե ռուսական, թե հայկական կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Որպես շատ լավ համատեղ ծրագրի օրինակ նա բերել էր հայ-չինական դպրոցը։ Նախարարը նշել է, որ երկրորդ հնարավորությունը, որ քննարկել են, կրթության կազմակերպման հարցն է ՌԴ քաղաքացիների համար, որոնց մեծ հոսք է եղել Հայաստան վերջին տարվա ընթացքում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |