Disney Plus-ը հրաժարվել է «Աթաթուրք» սերիալի ցուցադրությունից

Disney Plus-ը հրաժարվել է «Աթաթուրք» սերիալի ցուցադրությունից

PanARMENIAN.Net - Disney Plus-ը որոշել է հրաժարվել «Աթաթուրք» սերիալի ցուցադրությունից, որը պատմում է ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) պահանջել էր Disney-ից չեղարկել ռազմական հանցագործի, բռնապետի և մարդասպանի մասին պատմող սերիալի ցուցադրությունը։

Թուրքիայի 100-ամյակին նվիրված սերիալը կվերածվի գեղարվեստական ֆիլմի և կցուցադրվի բացառապես թուրքական կինոթատրոններում։ Ավելի վաղ Disney-ը հայտարարել էր, որ 6 էպիզոդից բաղկացած սերալի ցուցադրումը կմեկնարկի հոկտեմբերի 29-ից։

Սերիալի վրա ծախսվել է 8 մլն դոլար։

Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը Twitter-ի իր միկրոբոլոգում գրել է, թե Disney ընկերությունը ենթարկվել է հայկական լոբբիի ճնշմանը։ Նա հավելել է, որ հայկական լոբբիի նպատակն է խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---