Աննա Հակոբյանը՝ Կիևում․ ԼՂ-ում բնակվող 30,000 երեխա տառապում է սննդի պակասից![]() 7 սեպտեմբերի 2023 - 11:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Կիևում՝ Առաջին տիկնանց և պարոնների ամենամյա գագաթնաժողովում ունեցած ելույթում ասել է, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող 30,000 երեխա տառապում է սննդի պակասից։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Գագաթնաժողովի ժամանակ խոսեցի խաղաղության, ապագա սերունդներին ավելի լավ աշխարհ ժառանգելու մասին։ Բարձրացրեցի Լաչինի միջանցքի բլոկադայի արդյունքում 30 հազար հայ երեխաների իրավունքների ոտնահարման և կյանքի անմարդկային պայմանների հարցը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հակոբյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, սեպտեմբերի 6-ին Կիևում մասնակցել է առաջին տիկնանց և պարոնների ամենամյա գագաթաժողովին, որն անցկացվում է Ուկրաինայի առաջին տիկին Օլենա Զելենսկու նախաձեռնությամբ։ Սեպտեմբերի 5–ին հայտնի դարձավ, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանն առաջին անգամ հումանիտար օգնություն է ուղարկել Ուկրաինա։ Այդ մասին հայտնել է «Ազատությունն» իր աղբյուրների վրա հղումով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |