ՄԱԿ ԱԽ-ն հայտարարություն չի ընդունել ՀԱՄԱՍ–ի հարձական հետևանքով Իսրայելում ստեղծված վիճակի վերաբերյալ

ՄԱԿ ԱԽ-ն հայտարարություն չի ընդունել ՀԱՄԱՍ–ի հարձական հետևանքով Իսրայելում ստեղծված վիճակի վերաբերյալ

PanARMENIAN.Net - ՄԱԿ ԱԽ–ն հոկտեմբերի 8–ին տեղի ունեցած փակ նիստի արդյունքում հայտարարություն չի ընդունել պաղեստինա–իսրայելյան համակարտության գոտում իրավիճակի վերաբերյալ։ Մալթայի մշտական ներկայացուցիչ Վանեսսա Ֆրեյզերը հայտարարել է, որ ոչ մի պետություն հայտարարության նախագիծ չէր ներկայացրել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ԱԽ բոլոր անդամները դատապարտել են ՀԱՄԱՍ–ի հարձակումն Իսրայելի վրա։

Քննարկել են քաղաքացիական բնակչության պաշտպանության և բռնությունները դադարեցնելու հարցեր։

Հոկտեմբերի 7–ի վաղ առավոտյան իսրայելցիներն արթնացել են զանգվածային հրթիռակոծություններից, որոնք իրականցվում են Գազայի հատվածից։ Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Իսրայելում ռազմական դրություն է հայտարարվել։

ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է, որ Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ չկան։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---