Գևորգ Ալթունյանը կալանավորվել է![]() 17 հոկտեմբերի 2023 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարության լրատվական վարչության նախկին ղեկավար Գևորգ Ալթունյանը կալանավորվել է: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Գոռ Սաղոյանը, գրում է Aysor.am-ը։ Առաջին ատյանի դատարանը տնային կալանք և գրավ էր կիրառել Ալթունյանի նկատմամբ, դատախազությունը, սակայն, բողոքարկել էր։ Ալթունյանը կալանավորվել է երկու ամսով: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ «Մենք մեղադրանքի հետ համաձայն չենք, իրականության հետ կապ չունի։ Գևորգ Ալթունյանը տվել է մանրամասն ցուցմունք, պարզապես, քանի որ խոսքը վերաբերում է ՊՆ-ին, մանրամասներ չեմ կարող ներկայացնել», - նշել է փաստաբանը։ Նա ասել է, թե Ալթունյանի ու իր համար անհասկանալի է, թե ինչ է մեղադրանքի հիմքում։ «Մեզ համար անհասկանալի է, թե ինչ պրոցես է ընթանում, խոսվում է անապրանք գործարքների մասին, բայց ապրանքը կա, ու մենք քննիչին մանրամասն ներկայացրել ենք դա», - հավելել է Գոռ Սաղոյանը։ Գևորգ Ալթունյանն ու ևս 4 անձ, այդ թվում՝ Dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանը, մեղադրվում են ՊՆ գնումների գործընթացի արդյունքում «փաստաթղթերում կեղծ տեղեկություններ զետեղելու եղանակով պետությունից 106 մլն 300 հազար դրամ հափշտակելու մեջ»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |