Վալերի Գերգիեւը վարպետության դասեր կանցկացնի Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախմբի հետ

PanARMENIAN.Net - Առաջին անգամ Հայստանում աշխարհահռչակ դիրիժոր Վալերի Գերգիեւը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում վարպետության դասեր կանցկացնի Հայաստանի Պետական Երիտասարդական նվագախմբի հետ (դիրիժոր` Սերգեյ Սմբատյան):



Երիտասարդ երաժիշտներին կընձեռնվի բացառիկ հնարավորություն` Վ.Գերգիեւի ղեկավարությամբ կատարել Միրզոյանի ստեղծագործությունը:Իսկ երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում Երիտասարդական նվագախումբը ելույթ է ունենալու Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, Վալերի Գերգիեւի ղեկավարությամբ (մենակատար` Դենիս Մացուեւ):



Երեւանում նվագախումբը արդեն ելույթ է ունեցել այնպիսի աշխարհահռչակ երաժիշտների հետ, ինչպիսիք են` Դենիս Մացուեւը, Վադիմ Ռեպինը եւ ուրիշները: Երեք տարվա ընթացքում նվագախումբը բազմիցս պատվով ներկայացրել է Հայաստանը աշխարհի տարբեր հանրաճանաչ դահլիճներում` «Opera Garinier» Փարիզ, «Konzerthaus» Բեռլին, Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ համերգասրահում, Չայկովսկու անվան համերգասրահում (Մոսկվայի ֆիլհարմոնիա): Երաժիշտների մեծամասնությունը Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառուներ են:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---