Ադրբեջանի ԶՈւ կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է, վիճակը կայուն է

Ադրբեջանի ԶՈւ կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է, վիճակը կայուն է

PanARMENIAN.Net - Արարատի մարզի Պարույր Սևակի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կրակոցից վիրավորված զինծառայողը վիրահատվել է։ Այդ մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ», - ասել է Թորոսյանը։

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, Պարույր Սևակ գյուղի մերձակա դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել Հայաստանի ՊՆ N զորամասի զինծառայողը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---