Jethro Tull-ը համերգով հանդես կգա Երեւանում 6 մայիսի 2009 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական շրջագայությունների շրջանակներում Երեւանում մայիսի 22-ին ելույթ կունենա Jethro Tull լեգենդար ռոք-խումբը: Հայ երկրպագուները եւ բրիտանական խմբի արվեստը գնահատողներն առաջիկա համերգին կարող են ներկա գտնվել Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում: Ավելի քան երկու ժամ Յան Անդերսոնի գլխավորած խումբը կկատարի իր ինչպես հին, այնպես էլ նոր ստեղծագործությունները:«Լինելով աշխարհահռչակ` Jethro Tull-ի երաժիշտները չափազանց համեստ դուրս եկան, եւ ի տարբերություն Scorpions խմբի, չպահանջեցին վերջին արտադրության յոթ լիմուզիններ»,- այդ մասին տեղի ունեցած մամլո ասուլիսում հաղորդել է Վարդան Գրիգորյանը` «Vibrographus» ընկերության ղեկավարը, որը զբաղվում է համերգի կազմակերպմամբ: Jethro Tull-ի երաժշտությունը, որի այցեքարտն է դարձել ֆլեյտայի օգտագործման գերակայությունը, իրենից ներկայացնում է բլյուզի, ֆոլկ-ռոքի խառնուրդ, նկատելի է նաեւ ջազի ազդեցությունը: Jethro Tull-ը երեւան է եկել 1963-ին Joghn Evan Band եւ McGregor's Engine խմբերի միավորման արդյունքում: 40 տարվա գործունեության ընթացքում Jethro Tull-ը թողարկել է շուրջ 40 ալբոմներ եւ վաճառել ավելի քան 600 մլն սկավառակների օրինակներ: Համերգի կազմակերպիչների խոսքերով, տվյալ պահին բանակցություններ են վարվում Deep Purple-ի, Փոլ Մաքքարթնիի, ինչպես նաեւ ռուսական ԴԴՏ եւ Մաշինա Վրեմենի խմբերի հետ նրանց համերգացանկում Երեւանը ներգրավելու համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |