Սպորտային երկու նոր հեռուստաալիք՝ Ucom-ի uTV ալիքների ցանկում14 փետրվարի 2024 - 18:14 AMT PanARMENIAN.Net - Ucom-ը սպորտի սիրահարների համար uTV ալիքների ցանկում ավելացրել է ևս երկու հեռուստաալիք՝ Fast Sports 1 և Fast Sports 2, որոնք հասանելի կլինեն Premium Sport թեմատիկ փաթեթում: Fast Sports հեռուստաալիքներով կարելի է դիտել միջազգային խոշորագույն սպորտային ՝ UEFA չեմպիոնների լիգայի, Անգլիայի Premier League-ի, La Liga-ի, Serie A-ի, Bundesliga-ի, NBA և NHL իրադարձությունները։ Ալիքները ցուցադրվում են HD որակով, ինչպես նաև ունեն Catch up-ի հնարավորություն: Fast Sports 1 հեռուստաալիքը ցուցադրում է ինչպես սեփական արտադրության, այնպես էլ պայմանագրային համագործակցությամբ ձեռք բերված սպորտային բազմամաս վավերագրական ֆիլմեր, ինչպես նաև սպորտային նորություններ և վերլուծություններ տարբեր ձևաչափերի հաղորդումների միջոցով։ Fast Sports 2-ը հեռարձակում է հայկական ֆուտբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի մրցաշարեր, ինչպես նաև այդ մարզաձևերի վերլուծական ու ամփոփիչ հաղորդումներ: Այս ալիքով ցուցադրվում են միջազգային այն իրադարձությունները, որտեղ ներգրավված են հայազգի մարզիկներ: Բացի դրանից, հեռուստադիտողին են ներկայացվում սեփական արտադրության վավերագրական շարքեր մեր մարզիկների մասին: «Ընդառաջ գնալով մեր բաժանորդների ցանկություններին մենք նախաձեռնեցինք այս փաթեթի գործարկումը սպորտի սիրահարների համար: Առաջարկում ենք մեր մարզասեր բաժանորդներին ակտիվորեն օգտվել այս հրաշալի հնարավորությունից և վստահ ենք, որ այն կգոհացնի նրանց պահանջմունքները»,-նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հեռուստաալիքները ներառված են Unity 16000 և Unity 20000 սակագնային պլաններում, իսկ Unity 9000, Unity 12000 և Unity 12500 սակագնային փաթեթների բաժանորդների համար դրանք հասանելի են ամսական 750 դրամ հատուկ գնով: Նշված սակագնային պլանների բաժանորդ չհանդիսացողների համար թեմատիկ փաթեթի արժեքը կկազմի ամսական 1500 դրամ: Հեռուստաալիքները հասանելի են uTV հեռուստատեսային ցանցի 238 և 239 համարներում: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |