ԱԳՆ․ ՀՀ–ն Ադրբեջանին առաջարկում է արագացնել սահմանազատման գործընթացը16 փետրվարի 2024 - 10:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ–ն Ադրբեջանին առաջարկում է արագացնել սահմանազատման գործընթացը։ Այդ մասին ասվում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանության մեջ, որով նա արձագանքել է ադրբեջանական կողմին։ Նա հիշեցրել է, որ կողմերը Պրահայում պայմանավորվել են, որ Ալմաթիի հռչակագիրը սահմանազատման գործընթացի քաղաքական հիմք է լինելու։ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության փետրվարի 15-ի նիստում ունեցած ելույթի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել մեկնաբանությամբ, ինչի կապակցությամբ հարկ ենք համարում հիշեցնել, որ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Ադրբեջանը և Հայաստանը գրավոր կերպով պայմանավորվել են, որ 1991թ. Ալմաթիի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և որ Ալմաթիի հռչակագիրը սահմանազատման գործընթացի քաղաքական հիմք է լինելու: Ադրբեջանին առաջարկում ենք այս պայմանավորվածության հիման վրա արագացնել սահմանազատման գործընթացը և վերահաստատում ենք Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը»,–ասվում է մեկնաբանության մեջ։ Պաշտոնական Բաքուն անհիմն է անվանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքները, որը նա հնչեցրել է փետրվարի 15–ի կառավարության նիստի ժամանակ։ Ադրբեջանական կողմը կրկին կրկնել է իրա այն թեզը, թե Հայաստանը «պարտավորվել է վերադարձնել ադրբեջանական 8 գյուղ»։ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ՝ Ադրբեջանը շարունակում է վարել «ինչ ուզում եմ՝ տվեք բանակցային եղանակով, հակառակ դեպքում, այն կվերցնեմ պատերազմով» քաղաքականությունը։ Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |