Վրաստանում դրությունը շարունակում է լարված մնալ 6 մայիսի 2009 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում դրությունը շարունակում է լարված մնալ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է վրացի քաղաքագետ, Զարգացման եւ համագործակցության կենտրոնի նախագծերի ղեկավար Պաատա Զաքարեշվիլին: «Այսօր իրադրությունը Թբիլիսիում համեմատաբար հանգիստ էր: Երեկ ձերբակալվել են վրացական ընդդիմության ավելի քան 15 անդամներ: Ձերբակալություններն ու հետախուզությունը շարունակվում է»,- հաղորդել է վրացի քաղաքագետը: Նա ավելացրել է, որ մայիսի 7-ին ընդդիմությունը կվերսկսի բողոքի ցույցերը: «Ընդդիմությունը պատրաստվում է արգելափակել մայրաքաղաքի գլխավոր փողոցները, ինչպես նաեւ պիկետ անցկացնել Վրաստանի Հանրային հեռուստատեսության շենքի դիմաց: Վերջին ժամանակներս Վրաստանում շատ դժգոհ են ոչ ադեկվատ տեղեկատվությունից, որը տարածում է երկրի հանրային հեռուստատեսությունը»,- ընդգծել է վրացի քաղաքագետը:Վրաստանում ռազմական խռովություն է կանխվել եւ ձերբակալվել են դրա կազմակերպիչները` Պաշտպանության նախարարության նախկին բարձրաստիճան աշխատակիցները: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվա-վերլուծական բաժնի ղեկավար Շոթա Ութիաշվիլին: Նրա խոսքով, երկրում բացահայտվել է դավ, որի նպատակը «առնվազն ՆԱՏՕ-ի զորավարժությունների ձախողումն էր, առավելագույնը` ռազմական հեղաշրջում»: Խռովության կազմակերպիչները կապեր ունեին Ռուսաստանի հետ, նշել է Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |