«RED». «Բոլորը մեկում» առաջարկ՝ հարմարավետությունն ու որակը գնահատողների համար

«RED». «Բոլորը մեկում» առաջարկ՝ հարմարավետությունն ու որակը գնահատողների համար

PanARMENIAN.Net - Վիվա-ՄՏՍ-ը հայտարարում է համագործակցային աննախադեպ հարթակի ստեղծման մասին նոր՝ «RED» սակագնային պլանի շրջանակներում: Նախաձեռնությունը գործարկվել է Fnet Telecom («Էֆնեթ տելեկոմ»)-ի հետ համագործակցությամբ և բաց է ֆիքսված ինտերնետի և հեռուստաալիքների ծառայություններ մատուցող այլ ընկերությունների համար: «RED» սակագնային պլանով մեկ փաթեթի շրջանակում առաջարկվում են բջջային և ֆիքսված ծառայություններ, ինչպես նաև՝ լայն տարածում գտած՝ առցանց ծառայություններ. բջջային հեռախոսի միջոցով ձայնային կապ և ինտերնետ, ֆիքսված ինտերնետ, թվային հեռուստատեսություն, ներառյալ՝ «Иви օնլայն կինոթատրոն» և «Kinodaran» հավելվածների հասանելիություն (ծրագրային ապահովման ամենատարածված համակարգերի հիման վրա գործող սարքերի վրա): Այլ կերպ ասած՝ սա փաթեթ է ընտանիքի համար, որը գործում է «բոլոր ծառայությունները մեկ փաթեթում» սկզբունքով:

‌«Այսօր հայտարարում ենք համագործակցության մասին, որի հիմքում տեխնոլոգիաների համակցումն է՝ հեռահաղորդակցային առավել հարմարավետ և ճկուն լուծումներ առաջարկելու նպատակով: Այս գործակցությունը իրական այլընտրանք է շուկայում առկա՝ կոնվերգենտ այլ ծառայություններին:

Մեր «RED» սակագնային պլանը գործընկերային հրաշալի հարթակ է՝ ֆիքսված ինտերնետի և հեռուստաալիքների ծառայություններ մատուցող այն ընկերությունների համար, որոնք կարող են բավարարել Վիվա-ՄՏՍ-ի սահմանած պահանջները: Ֆիքսված կապի ծառայություն մատուցող օպերատորներին այս գործակցությունը թույլ է տալիս զարգացնել իրենց ցանցն ու բաժանորդային բազան: Նախագիծը ստեղծելով՝ մենք մտածել ենք բաժանորդներին ընտրության ավելի լայն հնարավորություն ընձեռելու մասին: Նրանք կարող են ընտրել իրենց նախընտրած ֆիքսված օպերատորին»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

‌«Այսօր Վիվա-ՄՏՍ-ը և «Fnet Telecom»-ը գործարկում են նորարարական աննախադեպ նախագիծ, որի արդյունքը Հայաստանում շատ մեծ ու ազդեցիկ է լինելու: Այս համագործակցությունը պատահական չէ. զարգացման ուրույն ուղի անցած ընկերությունների հաջող գործունեության հիմքում կորպորատիվ կառավարման մշակույթն է՝ բիզնես-գործընթացների հաջողության գրավականը: Նախագիծը ենթադրում է թիմային սերտ համագործակցություն, տեսլականի, ենթակառուցվածքի, փորձառության և պատասխանատվության կիսում: Շնորհակալ ենք վստահության համար, ու հավաստիացնում ենք, որ ջանք չենք խնայի մեր համատեղ կոնվերգենտ պրոդուկտը Հայաստանի շուկայում պահանջված ու գնահատված դարձնելու ուղղությամբ», - ասել է «Fnet Telecom»-ի գլխավոր տնօրեն Գևորգ Ենգիբարյանը:

‌«RED» սակագնային պլանն ունի երեք հիմնական և երեք մարզային փաթեթ: Հիմնական փաթեթները նախատեսված են բոլոր հաճախորդների, իսկ մարզայինները՝ բացառապես մարզերի բնակիչների համար: Մարզային փաթեթներն, ի դեպ, առաջարկում են բաժանորդագրության առավել մատչելի տարբերակներ՝ հաշվի առնելով մարզերում բնակվողների հնարավորություններն ու կանխատեսելով նրանց ակնկալիքները: Սակագնային պլանն առայժմ հասանելի է Շիրակում, Վայոց ձորում, Գեղարքունիքում, Կոտայքում, Արարատում և Երևանում:

‌«RED» սակագնային պլանից օգտվելու համար, Վիվա-ՄՏՍ-ի կանխավճարային բաժանորդները կարող են ուղարկել իրենց նախընտրած տարբերակի՝ USSD հրահանգը: Իսկ ՀՀ այլ օպերատորների կանխավճարային և հետվճարային բաժանորդները կարող են օգտվել համարի տեղափոխության ծառայությունից և միանալ «RED»-ին: Նախատեսված են նաև «RED» սակագնային պլանի ընթացիկ փաթեթից մեկ այլ փաթեթի անցում կատարելու հնարավորություն: Առավել մանրամասն տեղեկություն կարելի է գտնել կայքում։

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---