Մարդիկ ծաղիկներ են բերում Երևանում ՌԴ դեսպանատան մոտ23 մարտի 2024 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Երևանում ՌԴ դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ են բերում, մոմեր վառում՝ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին։ «Հայաստանում հատկապես հասկանում են մարդկային կյանքի արժեքը, և երբ այն խլում են, դա ամբողջ ժողովրդի ցավն է»,- ասել է է եկածներից մեկը, հայտնում է Sputnik Արմենիան։ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը ևս հաղորդագրություն է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր համերաշխություն են հայտնում Ռուսաստանին։ «Ցնցված ենք Crocus City Hall համերգասրահում հանցագործների և հրեշավոր ահաբեկչության պատվիրատուների դաժանությունից ու ցինիզմից։ Մենք սգում ենք Ռուսաստանի ողջ ժողովրդի հետ միասին։ Անկեղծորեն երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր այս ողբերգական պահին համերաշխություն են հայտնում Ռուսաստանին»,–ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։ ։ Մարտի 22–ի երեկոյան անհայտ անձինք կրակ են բացել մերձմոսկովյան «Կրոկուսի Սիթի Հոլլ» համերգասրահում «Պիկնիկ» խմբի ելույթից առաջ։ Նրանք ոչ մի պահանջ չեն ներկայացրել, ոչ մի կարգախոս չեն բացականչել, անմիջապես կրակ են բացել մարդկանց վրա։ Զոհերի թիվը 60–ից ավելի է, հարյուրից ավելի մարդ բուժկենտրոններ է տեղափոխվել։ Զոհերի թվում 3 երեխա կա, տուժածների՝ 5։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |