ԱԳՆ․ Մոսկվայում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում կա ՀՀ քաղաքացի25 մարտի 2024 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Համաձայն պաշտոնական հաստատման՝ մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների թվում կա մեկ ՀՀ քաղաքացի, հայտնում է ԱԳՆ-ն։ Այն մասին, որ զոհերի թվում Հայաստանի քաղաքացի կա, հայտնել է նաև ՏԱՍՍ–ը։ Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ ահաբեկչությունից հետո կորել է կապը Լիլիթ Իսրայելյանի հետ, որը ներկա է եղել «Պիկնիկ» խմբի համերգին։ Մարտի 22–ի երեկոյան անհայտ անձինք կրակ են բացել մերձմոսկովյան «Կրոկուսի Սիթի Հոլլ» համերգասրահում «Պիկնիկ» խմբի ելույթից առաջ։ Նրանք ոչ մի պահանջ չեն ներկայացրել, ոչ մի կարգախոս չեն բացականչել, անմիջապես կրակ են բացել մարդկանց վրա։ Զոհերի թիվը հասել է 137–ի, հարյուրից ավելի մարդ բուժկենտրոններ է տեղափոխվել։ Զոհերի թվում 3 երեխա կա, տուժածների՝ 5։ Photo. Ria Novosti Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |