Ամերիաբանկը 2024-ի լավագույն բանկն է ՀՀ-ում, ըստ Global Finance-ի29 մարտի 2024 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով: Հաղթող բանկերն ընտրվել են մոտ 150 երկրից ու տարածաշրջանից` հիմնվելով այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական գործընկերությունները, բիզնեսի զարգացումն ու նորարարությունը, ինչպես նաև հաշվի են առնվել ֆինանսական շուկաների ու վարկանիշային գործակալությունների վերլուծաբանների, բանկային խորհրդատուների և ֆինանսական ոլորտում ներգրավված այլ մասնագետների կարծիքները: Ըստ Global Finance-ի, մրցանակակիր բանկերն աչքի են ընկել բարդ շուկայական պայմաններում իրենց հաճախորդների կարիքներին հոգատարությամբ արձագանքելու և լավ արդյունքներ արձանագրելու կարողությամբ։ Ըստ պարբերականի, արագ փոփոխվող տոկոսադրույքների պայմաններում հաղթող կազմակերպությունները կարողացել են խելամտորեն կառավարել իրենց ակտիվներն ու պարտավորությունները: «Բանկային համակարգը կրկին անցումային շրջանում է գտնվում։ Գեներատիվ արհեստական բանականության տարածումը հեղաշրջելու է ամբողջ ոլորտը։ «Լավագույն բանկ» մրցանակը շնորհվում է այն ֆինանսական հաստատություններին, որոնք մշտապես փոփոխվող պայմաններում առաջարկում են ծառայությունների ամենալայն շրջանակը, ինչպես նաև ապահովում են երկարաժամկետ հուսալիություն ու տեխնոլոգիական նորարարություն»,- նշել է Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: «Մեզ համար մեծ պատիվ է ևս մեկ անգամ ճանաչվել Հայաստանի լավագույն բանկը։ Այս ձեռքբերումը վկայում է մեր թիմի՝ բիզնեսի բոլոր ուղղություններով գերազանց արդյունքներ ապահովելու հանձնառության մասին։ Այն նաև ընդգծում է տեխնոլոգիական նորարարությունների զարգացմանն ուղղված մեր ջանքերը, որոնք մեզ թույլ են տալիս արագորեն հարմարվել փոփոխվող միջավայրին և, ամենակարևորը, արձագանքել մեր հաճախորդների ընդլայնվող կարիքներին: Շնորհակալություն եմ հայտնում Global Finance-ին այս հեղինակավոր մրցանակի համար։ «Լավագույն բանկ» մրցանակը նոր խթան կհանդիսանա հաճախորդների սպասարկման ոլորտում գերազանցության հասնելու ճանապարհին», - նշել է Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: «Հայաստանի լավագույն բանկը» մրցանակին Ամերիաբանկն արժանանում է 10-րդ անգամ և չորրորդ տարին անընդմեջ։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |