Վարսեն Աղաբեկյանը` Պաղեստինի ԱԳ նախարար

Վարսեն Աղաբեկյանը` Պաղեստինի ԱԳ նախարար

PanARMENIAN.Net - Պաղեստինի նոր կառավարության կազմում հայազգի նախարար կլինի։ Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար, հայտնում է Wafa-ն։

Պաղեստինի ղեկավար Մամուդ Աբասը վստահություն է հայտնել երկրի նոր կառավարությանը, որը իր պարտականությունները կստանձնի մարտի 31–ին։ Կառավարության կազմում 23 նախարար կա։

Կառավարության քաղաքական ուղղվածությունը հիմնված է Պաղեստինի ազատագրման կազմակերպության քաղաքականության, նրա միջազգային պարտավորությունների և նախագահ Մահմուդ Աբասի կողմից կառավարություն ուղարկված նշանակման նամակի հիման վրա։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---