Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին29 մարտի 2024 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Move2Career-ի կողմից կազմակերպված կարիերայի և նեթվորքինգի Recruit Days բիզնես միջոցառմանը։ Ucom-ի ղեկավարը TED Talks ձևաչափով խոսել է «Նոր ղեկավարման ոճ: Թվային փոխակերպում» թեմայի շուրջ, ներկայացնելով իր կարծիքներն ու դիտարկումներն ընկերություններում թվային փոխակերպում իրականացնելու և այդ գործընթացի ժամանակ ճիշտ հաղորդակցվելու մասին։ «Կարևոր է հասկանալ, որ թվային տեխնոլոգիաները չեն գալիս մարդկանց աշխատանքից զրկելու, այլ գալիս են մեր աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու: Դրանց շնորհիվ ընկերությունները կարող են ավելի մեծ եկամուտներ ունենալ, խնայել ու ավելի արդյունավետ լինել:
Ղեկավարներն անպայման պետք է համոզվեն, որ աշխատակիցները հասկանում են, թե ինչ է նշանակում թվայինը, պետք է այս ուղղությամբ աշխատեն, բացատրեն ինչի համար է արվում թվային փոխակերպումը: Այդ դեպքում աշխատակիցներն ավելի ներգրավված կլինեն թվային փոխակերպման գործընթացում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ «Աշխատանքային թիմի ձևավորումը 202X-ին. մարտահրավերներ, միտումներ, հեռանկարներ» խորագրով լիագումար նիստի ընթացքում խոշոր բիզնեսների և պետական գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են խնդիրներ, որոնց բախվում են ընկերություններն աշխատանքի ընդունման ընթացքում։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա |