Դըկոտինյի․ Ֆրանսիան ՀՀ-ին այնպիսի զինտեխնիկա է տրամադրում, որը բոլորը կցանկանային ստանալ

Դըկոտինյի․ Ֆրանսիան ՀՀ-ին այնպիսի զինտեխնիկա է տրամադրում, որը բոլորը կցանկանային ստանալ

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին հայտարարել է, որ Փարիզը Երևանին այնպիսի զինտեխնիկա է տրամադրում, որը բոլորը կցանկանային ստանալ։ Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Ֆրանսիան այնպիսի ռազմական տեխնիկա ունի, որը բոլորը կցանկանային ստանալ, և Ֆրանսիան այն տրամադրում է Հայաստանին»,–ասվում է գրառման մեջ։

Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը Thales ընկերության ֆրանսիական ռադարների, այդ թվում՝ Ground Master 200 ռադարների մասին, որի երեք օրինակ վաճառվել է Հայաստանին։

Politico-ի հոդվածում ֆրանսիացի պաշտոնյան, որը չի ցանկացել իր անունը հրապարակել, ասում է, որ այդ ռադարներն «առաջին շինարարական բլոկն է օդային տարածքի ինքնիշխանության ապահովման գործում»։

Նշվում է, որ GM համակարգերը, որոնք մոբիլ են սովորաբար տեղադրվում են բեռնատարների վրա, հագեցած են հեռահար թվային ռադարով, որը կարող է թիրախներ նույնականացնել ինչպես շատ ցածր, այնպես էլ շատ բարձր դիրքերում։ Այն կարող է թիրախավորել ամեն ինչ՝ ցածր բարձրության վրա թռչող տակտիկական ինքնաթիռներից մինչև ԱԹՍ–ներ կամ թևավոր հրթիռներ։

2023–ի հոկտեմբերին France info–ն, անդրադառնալով ՀՀ և Ֆրանսիայի ՊՆ ղեկավարների հանդիպմանն ու ավարտին կնքված պայմանագրին, գրել էր, որ Հայաստանը Ֆրանսիայից GM200 (Ground Master 200) ռադիոլոկացիոն 3 կայան կգնի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---