ՔՊ պատգամավոր․ ՌԴ–ն մի երկու զենքի տեսակ ուղարկեց, մնացածն էլ չեն ասում, թե երբ կմատակարարեն

ՔՊ պատգամավոր․ ՌԴ–ն մի երկու զենքի տեսակ ուղարկեց, մնացածն էլ չեն ասում, թե երբ կմատակարարեն

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, անդրադառնալով ռուսական զենքի մատակարարմանը և իր այն հայտարարությանը, որ մի խմբաքանակն արդեն ՀՀ–ում է, ասել է, որ ՌԴ–ն «մի երկու զենքի տեսակ ուղարկեց, մնացածն էլ չեն ասում, թե երբ կմատակարարեն»։

Գագիկ Մելքոնյանը 2024–ի հունվարին էր հայտարարել, որ ավելի վաղ կնքված պայմանագրի շրջանակներում, որով վ ճարումն արդեն կատարվել է, ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է։

«Արդեն անցել է 3–4 տարի, հասկանալի է նաև, որ պատերազմի մեջ են և չեն կարողանաում ժամանակին մատակարարեն»,–հայտնում է Factor.am-ը։

Նա նաև ասել է՝ հայկական կողմն ուզում է, որ մեր երկիրը ինքնուրույն լինի՝ մենք որոշենք մեր երկրի սահմանների, սահմանապահների հարցերը և հավելել է, որ նման պրոցեսներ արդեն գնում են՝ նկատի ունենալով ռուս սահմանապահների ծառայությունը «Զվարթնոց» օդանավակայանում դադարեցնելու որոշումը։

«Ռուսների համար վիրավորական է, երբ ասում ենք՝ թողեք մեր երկիրը մենք կառավարենք, մենք լինենք մեր երկրի տերը։ Իրենք դա չեն ընդունում, համարում են, որ մենք իրենց ապրանքն ենք, ոնց ուզեն՝ կշարժվենք, համարում են իրենց մեր երկրի տերը։ Իրանք միանգամից վայնասուն են դնում, երբ ուրիշ երկրների ղեկավարների հետ հանդիպումների ենք գնում, դաշինքներ ենք կնքում ուրիշ երկրների հետ։ Ցավագին են տանում»,–ասել է նա։

44-օրյա պատերազմից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ռազմավարական դաշնակիցը սպառազինություն չի մատակարարում, թեև դրա դիմաց հարյուրավոր միլիոններ են վճարվել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---